Յունիվերսալ Կրեդիտ ՈւՎԿ
ՀԱՃԱԽՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հարգելի հաճախորդ`
Ցանկացած անձ իրավունք ունի Յունիվերսալ Կրեդիտ ՈւՎԿ ՍՊԸ-ի վերաբերյալ ստանալ "Վարկային կազմակերպությունների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 14.1 հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը և փաստաթղթերի պատճենները: Վերոնշված տեղեկությունները Յունիվերսալ Կրեդիտ ՈՒՎԿ ՍՊԸ-ն տրամադրում է գրավոր դիմումի հիման վրա: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել Կազմակերպության գլխամասային գրասենյակ, էլ.հասցեով` lawyer@universalcredit.am կամ փոստով` ՀՀ , ք. Երևան, Տիգրան Մեծի 67ա - 1 շինություն հասցեով: Փաստաթղթերը տրամադրվում են հինգ օրվա ընթացքում, անվճար:
Կազմակերպությանը Ձեր կողմից գրավոր ձևով ներկայացվող բողոքը պետք է վերաբերի Կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններին, որը պարունակի 10,0 մլն. ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ:
Կազմակերպությանը դիմած հաճախորդների բողոք-պահանջների ընթացակարգը կարգավորվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին ՀՀ օրենքով սահմանված դրույթներին համապատասխան:
Բողոք-պահանջի քննության գործընթացը ներառում է բողոք-պահանջի հետ կապված հաճախորդին տեղեկությունների տրամադրումը, հաճախորդի կողմից ներկայացվող բողոք-պահանջի մանրամասնորեն ուսումնասիրում և որոշում կայացնելը` գրավոր ձևով /բավարարել, մասնակի բավարարել, մերժել/ 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Գրավոր պատասխանը հաճախորդին է ներկայացվում վերջինիս կողմից նշված բնակության կամ էլեկտրոնային հասցեներով:
• Հաճախորդի դիմումը /բողոք-պահանջը/ պետք է իր մեջ ներառի` հաճախորդի անունը, անձնագրային տվյալները, նրա հաշվառման /փաստացի բնակության/ հասցեն և հեռախոսահամար, բողոքի նկարագրությունը, հիմնավորումներն ու գույքային պահանջի չափը, պահանջի ներկայացման ամսաթիվն, հաճախորդի ստորագրությունը:
Բողոք-պահանջը կարող է ստորագրել հաճախորդի ներկայացուցիչը, կցելով պահանաջին ներկայացուցչին պատշաճ կարգով տրված լիազորագիրը:
• Կազմակերպությունը պարտավոր է քննել հաճախորդների բողոք-պահանջները, եթե դրանք ներկայացվում են մեկ տարվա ընթացքում` սկսած այն պահից, երբ հաճախորդն իմացել է, կամ կարող էր իմանալ իր իրավունքի խախտման մասին:
• Բողոք-պահանջի վերաբերյալ կազմակերպության պատասխանը պարունակում է`
Հաճախորդի պահանջը հստակ բավարարելու, մասնակի բավարարելու կամ մերժելու վերաբերյալ, կազմակերպության որոշման պատճառաբանությունը, ինչպես նաև տեղեկատվություն` բողոք-պահանջի պատասխանով բավարարված չլինելու դեպքում, հաճախորդը իրավունք ունի դիմելու Ֆինանսական համակարգի հաշտարարին, կամ դատարան կամ արբիտրաժային տրիբունալ:
• Լրացրեք բողոք-պահանջի հայտը և ներկայացրեք այն կազմակերպության պատասխանատու աշխատակցին կամ հետևյալ փոստային 0005, ք. Երևան, Տիգրան Մեծի 67ա - 1 շինություն, կամ էլեկտրոնային lawyer@universalcredit.am, info@universalcredit.am հասցեներով:
• Դիմումը ներկայացնելիս Ընկերությունից ստացեք ստացական և պահպանեք այն:
• Ընկերության կողմից պատասխանն ստանալուց հետո, ծանոթացեք պատասխանին, հավաստիացեք, որ այն ներառում է բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ պատասխանի անբավարար լինելու դեպքում, Ձեր իրավունիքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Սիրելի Հաճախորդ,
- Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջները քննվում են անվճար:
- Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից մերժվում է պահանաջի քննությունը, եթե Հաճախորդի և Կազմակերպության միջև նույն պահանջի առարկայի վերաբերյալ առկա է դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վճիռ, կամ եթե դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում քննվում է հաճախորդի կամ կազմակերպության միջև նույն պահանջի առարկայի վերաբերյալ գործ: